Ընտանեկան իրավունք

Ընտանեկան իրավունք

iLawyer փաստաբանական գրասենյակը ֆիզիկական անձանց ընտանեկան բնույթի վեճերի դեպքում տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ըստ կոնկրետ գործի (ամուսնալուծություն, ալիմենտային պահանջներ և այլն):

Ըստ կոնկրետ գործի ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է կոնկրետ գործով, որի դեպքում հաշվի է առնվում գործի բարդությունը, ծավալը, հնարավոր ծախսվող ժամանակը և այլ էական հանգամանքները: Ըստ կոնկրետ գործի ծառայության դեպքում Փաստաբանական գրասենյակի կողմից կարող են հաշվի առնվել անձի սոցիալական կարգավիճակը, գործի բնույթը և այլ հանգամանքներ, որը կարող է ազդել փաստաբանական հոնորարի վրա:
Փաստաբանական գրասենյակում ըստ կոնկրետ գործի ծառայությունների փաստաբանական հոնորարի չափը հաստատուն չէ և որոշվում է կոնկրետ գործով:
Իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է Փաստաբանական գրասենյակում և առաջին 30 րոպեն արժե 10000 ՀՀ դրամ: