Քրեական իրավունք

Քրեական իրավունք

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Քրեական գործերով իրավաբանական օգնության ծառայությունները ներառում են` քրեական գործերով պաշտպանություն մինչդատական վարույթում (քրեական գործի հարուցման փուլ, հետաքննություն, նախաքննություն), պաշտպանություն առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, իրավաբանական օգնություն դատավճռի կատարման փուլում, վերաքննիչ, վճռաբեկ բողոքների, սահմանադրական դիմումների կազմում, մարդու իրավունքների եվրոպական դատարանին ուղղված գանգատների կազմում, վկային և տուժողին իրավաբանական օգնության տրամադրում քրեական գործերով, իրավաբանական օգնություն դատապարտյալներին պատժի կրման ընթացքում:

Քրեական գործերով իրավաբանական օգնությունը ներառում է նաև գործի քննության ընթացքում վստահորդի (պաշտպանյալի) օգտին ապացուցողական տեղեկատվության ձեռք բերումը մասնավոր փաստաբանական գործունեությամբ ու միջոցներով և ձեռք բերված տվյալների օգտագործումն ի շահ վստահորդի: