Կորպորատիվ հաճախորդներ

Կորպորատիվ հաճախորդներ

iLawyer  փաստաբանական գրասենյակը (այսուհետև` Գրասենյակ) կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ընթացիկ իրավաբանական ծառայություններ:

Մատուցվող ծառայությունների ծավալից կախված կամ հաճախորդի աշխատողների թվից ելնելով, մեր հաճախորդներին առաջարկում ենք ընթացիկ իրավաբանական սպասարկման ծառայությունների ամսական սակագնային տարբեր փաթեթներ: Ընթացիկ սպասարկման ծառայությունները ներառում են գրավոր և բանավոր խորհրդատվությունների տրամադրում, ինչպես նաև հաճախորդի շահերի ներկայացումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում (անշարժ գույքի կադաստր, հարկային և մաքսային մարմիններ և այլն), կազմակերպություններում:

— Գրավոր  խորհրդատվության մեջ ներառվում է կարծիքների, եզրակացությունների պայմանագրերի, հրամանների, ընդհանուր ժողովի որոշումների, ներքին կարգապահական կանոնների, վերակազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և այլ գրավոր փաստաթղթերի նախագծերի կազմումը (բացառությամբ դատավարական փաստաթղթերի).
— բանավոր խորհրդատվության մեջ ներառվում է ցանկացած իրավական հարցի վերաբերյալ կարծիքների հայտնումը և եզրակացությունների տրամադրումը, գործարքների կնքման կապակցությամբ բանակցությունների վարումը:
Ընթացիկ իրավաբանական ծառայությունը մատուցելիս, կախված փաթեթից իր մեջ կարող է ներառել հետևյալ ծառայությունները`

  • էլեկտրոնային եղանակով հարցերի և պատասխանների փոխանակման արագացված ռեժիմը, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդի կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկված գրավոր հարցին արագ պատասխանել.
  • հեռախոսազանգով պատասխանում ենք հաճախորդի հարցերին.
  • մասնակցում ենք գործարքների կամ վեճերի հետ կապված բանակցություններին
  • մասնակցում ենք  հաճախորդների մոտ անցկացվող ստուգումներին.
  • ընկերությունների ներքին և անհատական իրավական ակտերի կազմում.
  • քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում, փոփոխում, լրացում և լուծում.
  • հեղինակային իրավունքների պաշտպանություն, ապրանքային և սպասարկման նշանների գրանցում, մտավոր սեփականության օբյեկտների գրանցում և պաշտպանություն.
  • իրավաբանական անձանց հիմնադրման և վերակազմակերպման, ինչպես նաև հիմնադիր փաստաթղթերի և դրանց փոփոխությունների կազմում և պետական գրանց հետ կապված գործընթացներ.
  • Իրավաբանական այլ փաստաթղթերի կազմում, վարչական դիմումներ և հայցադիմումներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, հարցումներ, տեղեկանքներ և գրություններ, լիցենզիաներ, թույլտվություններ, արտոնագրեր, սերտիֆիկատներ և այլ փաստաթղթեր ստանալու փաթեթների նախապատրաստում և գործընթացի կազմակերպում.
  • Ներկայացուցչություն առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, ինչպես նաև հարկադիր կատարման ծառայությունում, պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում,

Անհրաժեշտության դեպքում պայմանագրերը և այլ փաստաթղթերը, բացի հայերենից, կկազմվեն նաև ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինչպես նաև այլ լեզուներով՝ մասնագիտական տերմինալոգիայի ճշգրտության երաշխավորմամբ: Մենք առաջարկում ենք մատչելի գներ և վճարման ճկուն մեխանիզմներ, որոնք մանրամասն քննարկվում են յուրաքանչյուր հաճախորդի համար անհատապես: