Քաղաքացիական իրավունք

Քաղաքացիական իրավունք

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈԼՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

iLawyer փաստաբանական գրասենյակը (այսուհետև` Գրասենյակ) քաղաքացիական, քրեական և վարչական իրավունքների ոլորտներում հաճախորդներին տրամադրում է երկարաժամկետ իրավաբանական ծառայություններ:

Այս ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է ոչ պակաս քան մեկ տարով և հնարավորություն է տալիս անձին ամբողջ տարվա ընթացքում ստանալ իրավաբանական օգնություն: Ծառայությունների փաստաբանական հոնորարի չափը որը կարող է որոշվել կամ ժամավարձով կամ ամսավարձով կամ ըստ գործի կամ այլ կարգով՝ ելնելով պայմանադիր կողմերի ձեռք բերված համաձայնությունից: Ըստ կոնկրետ գործի իրավաբանական ծառայություններ: Այս  ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է կոնկրետ գործով, որի դեպքում հաշվի է առնվում գործի բարդությունը, ծավալը, հնարավոր ծախսվող ժամանակը և այլ էական հանգամանքները: Ըստ կոնկրետ գործի ծառայության դեպքում Գրասենյակի կողմից կարող են հաշվի առնվել անձի սոցիալական կարգավիճակը, գործի բնույթը և այլ հանգամանքներ, որը կարող է ազդել փաստաբանական հոնորարի վրա: Ըստ կոնկրետ գործի ծառայությունների փաստաբանական հոնորարի չափը որոշվում է կոնկրետ գործով: Իրավաբանական խորհրդատվություն: Այս ծառայությունը  տրամադրվում է Գրասենյակում կամ էլեկտրոնային եղանակով: Գրասենյակում տրամադրվող խորհրդատվության համար կարող է սահմանվել ֆիքսված գումար: Փաստաբանական գրասենյակի կողմից էլեկտրոնային փոստով իրականացվող և անորոշ շրջանակին ուղղված իրավաբանական խորհրդատվությունները չեն համարվում պաշտոնական իրավաբանական խորհրդատվություններ և դրանց համար փաստաբանական հոնորար չի գանձվում: