Uncategorized @hy

ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով մեղադրվողի նկատմամբ կիրառվել է գրավ որպես այլընտրանքային խափանման միջոց

ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով մեղադրվողի նկատմամբ կիրառվել է գրավ որպես այլընտրանքային խափանման միջոց   Ilawyer փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Քեշիշյանի պաշտպանյալը ազատության մեջ է: Նախաքննության փուլում քննիչը բավարարել է մեր գրասենյակի փաստաբանի միջնորդությունը և նրա պաշտպանյալ Կ-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել է գրավ 800․000 դրամի չափով:

Եթե գործատուի մեղքով չի եղել հարկադիր պարապուրդը, այլ ֆորս-մաժորային իրավիճակ է, ապա վճարման հայց ներկայացնելը անիմաստ է․փաստաբան․Armdaily.am

ArmDaily.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ եթե պետական աշխատողներին պետությունը համաձայնել է աշխատավարձ վճարել անցնող մեկ ամսվա համար, երբ հայտարարված է արտակարգ դրություն, մասնավորի դեպքում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Գործատուները նշում են, որ եթե արտակարգ դրության պայմաններում չեն աշխատում, շահույթ չեն ունենում, ապա ինչպես են վճարելու աշխատակիցներին։ ArmDaily.am-ի հետ զրույցում փաստաբան Իրինա Հակոբյանը նշեց, որ այս իրավիճակում խնդիրը կարգավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց որևէ արտակարգ դրույթների, քանի որ այս իրավիճակում արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում չի կանխատեսվում նման իրավիճակների փոխհատուցման կարգը։ «Գործող օրենսդրությունը հարկադիր պարապուրդի համար վճարում նախատեսում է, սակայն դա դատարանն է որոշում, այսինքն գործատուն երբեք ինքնակամ հարկադիր պարապուրդի համար չի վճարի, դա գործնականում միշտ այդպես է, դատարան դիմելու պարագայում հարկադիր պարապուրդը վճարվում է, եթե ապացուցվում է, որ դա եղել է ոչ աշխատողի մեղքով։ Այս դեպքում, մենք ունենք հենց այդ իրավիճակը, սակայն այստեղ պետք է հաշվի անել նաև, որ դատարանը նմանատիպ գործեր քննելիս հաշվի է առնելու այն իրավիճակը, որ եղել է, խոսքը ֆորս-մաժորային իրավիճակի մասին է»։ Հակոբյանը նշեց, որ օրենսդրությունը և բոլոր պայմանագրերը ունենում են դրույթներ ֆորս-մաժորային իրավիճակների մասով, ըստ որի, եթե կողմերից որևէ մեկը՝ անկախ նրանից գործատուն է, թե աշխատողը, ֆորս- մաժորային իրավիճակից ելելով չի կատարել իր պարտականությունները, հետևաբար, տույժեր, տուգանքներ ու պատասխանատվութան միջոցներ չեն կարող կիրառվել։ «Այսինքն, մենք ունենում ենք հետևյալ իրավիճակը՝ գործատուին ընդամենը մնում է ապացուցել, որ ինքը ֆորս-մաժորային իրավիճակում ստիպված է եղել գործել այդպես։ Օրինակ, եթե վարսավիրանոցը փակվել է, քանի որ տնօրենը գտնում է, որ միաժամանակ մարդկանց մեծ զանգվածի ներսում գտնվելը հղի է վտանգներով, և ինքը դա կարողանալու է հիմնավորել՝ հղում անելով արտակարգ իրավիճակի դրույթներին, որտեղ ասվում է, որ 20 հոգուց ավելի մի վայրում հավաքվել համարվում է զանգվածային միջոցառում և արգելվում է, այս իրավիճակում գործատուն կարողանալու է հիմնավորել, որ գործել է ֆորս-մաժորային իրավիճակում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակում մենք բոլորս էլ տուժելու ենք ու պետք է իրավիճակը հաշվի առնենք։ «Ես չեմ կարծում, որ այս իրավիճակից հետո դատական գործերը՝ աշխատանքային վեճերով կշատանան, քանի որ իրավաբանները, միևնույն է, խորհուրդ են տալու, որ քանի որ գործատուի մեղքով չի եղել հարկադիր պարապուրդը, այլ ֆորս-մաժորային իրավիճակն է եղել պատճառը և դատարանը դա հաշվի է առնելու, ապա հայց ներկայացնելն անիմաստ է։ Ի վերջո, պետք է հասկանանք, որ գործատուն աշխատողի ստրուկը չէ»,-ասաց փաստաբանը։

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՄԱՆԱԼ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից։ Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ: Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Փոխառության պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է: Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ: Տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխառության պայմանագրով:  Փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի  411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը: Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է: Եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին: Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Վկաների ցուցմունքների միջոցով սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով փոխառության պայմանագրի վիճարկում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի և փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով: Եթե փոխառության պայմանագիրը վիճարկելիս պարզվում է, որ…

Ո՞ր գույքն է համարվում ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույք

Ո՞ր գույքն է համարվում ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույք և ի՞նչպես է կատարվում ամուսնալուծվող/ ամուսնալուծված ամուսինների համատեղ գույքի բաժանումը։ Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը, բացառությամբ նվեր կամ ժառանգություն ստացած, ինչպես նաև անհատական օգտագործման գույքի /խոսքը չի վերաբերում թանկարժեք իրերին և պերճանքի առարկաներին/, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը։ Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց […]