Եթե գործատուի մեղքով չի եղել հարկադիր պարապուրդը, այլ ֆորս-մաժորային իրավիճակ է, ապա վճարման հայց ներկայացնելը անիմաստ է․փաստաբան․Armdaily.am

ArmDaily.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ եթե պետական աշխատողներին պետությունը համաձայնել է աշխատավարձ վճարել անցնող մեկ ամսվա համար, երբ հայտարարված է արտակարգ դրություն, մասնավորի դեպքում ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Գործատուները նշում են, որ եթե արտակարգ դրության պայմաններում չեն աշխատում, շահույթ չեն ունենում, ապա ինչպես են վճարելու աշխատակիցներին։

ArmDaily.am-ի հետ զրույցում փաստաբան Իրինա Հակոբյանը նշեց, որ այս իրավիճակում խնդիրը կարգավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց որևէ արտակարգ դրույթների, քանի որ այս իրավիճակում արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում չի կանխատեսվում նման իրավիճակների փոխհատուցման կարգը։ «Գործող օրենսդրությունը հարկադիր պարապուրդի համար վճարում նախատեսում է, սակայն դա դատարանն է որոշում, այսինքն գործատուն երբեք ինքնակամ հարկադիր պարապուրդի համար չի վճարի, դա գործնականում միշտ այդպես է, դատարան դիմելու պարագայում հարկադիր պարապուրդը վճարվում է, եթե ապացուցվում է, որ դա եղել է ոչ աշխատողի մեղքով։ Այս դեպքում, մենք ունենք հենց այդ իրավիճակը, սակայն այստեղ պետք է հաշվի անել նաև, որ դատարանը նմանատիպ գործեր քննելիս հաշվի է առնելու այն իրավիճակը, որ եղել է, խոսքը ֆորս-մաժորային իրավիճակի մասին է»։ Հակոբյանը նշեց, որ օրենսդրությունը և բոլոր պայմանագրերը ունենում են դրույթներ ֆորս-մաժորային իրավիճակների մասով, ըստ որի, եթե կողմերից որևէ մեկը՝ անկախ նրանից գործատուն է, թե աշխատողը, ֆորս- մաժորային իրավիճակից ելելով չի կատարել իր պարտականությունները, հետևաբար, տույժեր, տուգանքներ ու պատասխանատվութան միջոցներ չեն կարող կիրառվել։ «Այսինքն, մենք ունենում ենք հետևյալ իրավիճակը՝ գործատուին ընդամենը մնում է ապացուցել, որ ինքը ֆորս-մաժորային իրավիճակում ստիպված է եղել գործել այդպես։ Օրինակ, եթե վարսավիրանոցը փակվել է, քանի որ տնօրենը գտնում է, որ միաժամանակ մարդկանց մեծ զանգվածի ներսում գտնվելը հղի է վտանգներով, և ինքը դա կարողանալու է հիմնավորել՝ հղում անելով արտակարգ իրավիճակի դրույթներին, որտեղ ասվում է, որ 20 հոգուց ավելի մի վայրում հավաքվել համարվում է զանգվածային միջոցառում և արգելվում է, այս իրավիճակում գործատուն կարողանալու է հիմնավորել, որ գործել է ֆորս-մաժորային իրավիճակում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակում մենք բոլորս էլ տուժելու ենք ու պետք է իրավիճակը հաշվի առնենք։

«Ես չեմ կարծում, որ այս իրավիճակից հետո դատական գործերը՝ աշխատանքային վեճերով կշատանան, քանի որ իրավաբանները, միևնույն է, խորհուրդ են տալու, որ քանի որ գործատուի մեղքով չի եղել հարկադիր պարապուրդը, այլ ֆորս-մաժորային իրավիճակն է եղել պատճառը և դատարանը դա հաշվի է առնելու, ապա հայց ներկայացնելն անիմաստ է։ Ի վերջո, պետք է հասկանանք, որ գործատուն աշխատողի ստրուկը չէ»,-ասաց փաստաբանը։

Related Posts

ՀՀ քրեական օրենսգրքի երկու…

ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով մեղադրվողի նկատմամբ կիրառվել է գրավ որպես այլընտրանքային խափանման միջոց   Ilawyer փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Քեշիշյանի պաշտպանյալը ազատության մեջ է: Նախաքննության փուլում քննիչը բավարարել է…
Read more

Related Posts

ՀՀ քրեական օրենսգրքի երկու…

ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով մեղադրվողի նկատմամբ կիրառվել է գրավ որպես այլընտրանքային խափանման միջոց   Ilawyer փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Քեշիշյանի պաշտպանյալը ազատության մեջ է: Նախաքննության փուլում քննիչը բավարարել է…
Read more